News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գծով Տրաստային հիմնադրամի շրջանակներում անտառային հրդեհների դեմ պայքարի պոտենցիալի ամրապնդման համար Հայաստանին 1 մլն դոլար է տրամադրվել։ Այս մասին նոյեմբերի 20-ին Հայաստանի ԱԻՆ հրդեհային ծառայության աշխատակիցներին եւ շրջակա միջավայրի նախարարությանը համազգեստների փոխանցման ժամանակ հայտարարեց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքերով, սոցիալ-տնտեսական ոլորտում Հայաստանին աջակցող նախագծերի իրականացումը երկկողմ սերտ փոխգործակցության կարեւոր տարր է։

«Այս իմաստով մենք սերտորեն համագործակցում ենք միջազգային կառույցների, այդ թվում ՄԱԿ զարգացման ծրագրի գրասենյակի հետ, որի միջոցով Ռուսաստանը իրականացնում է զանազան նախագծեր։ Դրանցից մեկը անտառային հրդեհների դեմ պոտենցիալի ամրապնդումն է։ ՄԱԿ ԶԾ գծով Տրաստային հիմնադրամի շրջանակներում նախագծի համար տրամադրվել է 1 մլն դոլար՝ այդ նպատակների համար։ Բացի այդ, 2017թ․ Ռուսաստանը համագործակցություն է ցուցաբերել Խոսրովի արգելոցում հրդեհի մարման ժամանակ, իսկ անցյալ տարի փոխանցվել է հրդեհաշիջման միջոցների առաջին խմբաքանակը։

Հուսով եմ, որ սարքավորումները եւ կանխարգելիչ համակարգը կօգնեն մեր հայ գործընկերներին հրդեհների կանխման համար պայքարում, եւ ներդրում կլինեն մեր երկկողմ ռազմավարական համագործակցության մեջ»,- ասաց դեսպանը։

Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 20-ին անցկացվել է Հայաստանի ԱԻՆ հրդեհային ծառայությանը 360 համազգեստ փոխանցելու արարողություն, որը կազմակերպվել է Հայաստանում ՄԱԿ ԶԾ գրասենյակի եւ շրջակա միջավայրի նախարարության համատեղ ջանքերով։ Նախագիծը ֆինանսավորվել է Ռուսաստանի Դեսպանության կողմից՝ «Հրդեհների կառավարման անտառային եւ դաշտային պոտենցիալի զարգացման միջոցով Հայաստանում կլիմայի փոփոխությունների հետեւանքների  մեղմացում» ծրագրի շրջանակներում։

Բացի այդ, նախարարություններին են փոխանցվել նաեւ անհրաժեշտ սարքավորումներով հագեցած երեք հատուկ ավտոմեքենաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ