News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ֆինանսավորած ծրագրի շրջանակում փոխանցված հակահրդեհային համազգեստները եւ հատուկ մեքենաները կբաշխվեն ԱԻՆ-ի եւ «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության միջեւ։ Այս մասին Հայաստանի ԱԻՆ հրշեջ ծառայության աշխատակիցներին համազգեստների հանձնման արարողության ժամանակ նոյեմբերի 20-ին ասաց Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նախարարը նշեց, որ այս տարի գրանցվել է հրդեհների աննախադեպ քանակություն, եւ հրդեհաշիջման ժամանակ հաջողությամբ օգտագործվել են մինչ այդ փոխանցված մեքենաները։ «Անտառային հրդեհների պարագայում կարեւոր են նաեւ կանխարգելիչ միջոցները, ուստի տրամադրված աջակցությունն այս իմաստով շատ կարեւոր է»,- ասել է նա։

Գրիգորյանն ընդգծել է նաեւ ԱԻՆ եւ «Հայանտառի» աշխատակիցների աշխատավարձի բարձրացման կարեւորությունը, որոնք իրենց կյանքը ենթարկում են վտանգի հրդեհները մարելիս։

Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ 360 համազգեստի հանձնման արարողությունը ԱԻՆ հրշեջ ծառայությանը եւ շրջակա միջավայրի նախարարությանը՝ կազմակերպված Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակի եւ հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ։ Նախագիծը ֆինանսավորել է Ռուսաստանի Դաշնությունը «Հայաստանում կլիմայի փոփոխությունների հետեւանքների մեղմումը հրդեհների կառավարման անտառային եւ դաշտային պոտենցիալի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում։

 Բացի այդ, նախարարությանն են հանձնվել նաեւ երեք հատուկ մեքենաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ