News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 05
USD
477.94
EUR
530.13
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


ՄԻԱՎ-ով վարակված երեխայի վիճակը լավ է, հաղթահարել է կրիզիսային պահը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը։

«Ես արդեն բազմիցս իմ խոսքում նշել եմ, որ երեխաների վարակը Հայաստանում շատ ցածր տոկոս է կազմում,  չնայած դա մխիթարանք չէ, որովհետև ամեն դեպք ուսումնասիրության  և դասեր քաղելու համար է։

Բացի այդ, վերջին իմ բացատրությունների ժամանակ ես հստակ կարողացա ներկայացնել, որ երեխան եկել է մեզ մոտ այնպիսի տվյալներով, որոնք ուղղակիորեն խոսում էին ՄԻԱՎ-ի մասին։ Մեզ մոտ կատարված հետազոտությունը հաստատել է ՄԻԱՎ-ի առկայությունը, և ամբողջ խնդիրն այն է, որ երբ ունեինք հաստատված կարգավիճակ, մենք կրկնել ենք այն մեթոդը, որը մյուս տեղերում կիրառվում է, արդյունքը եղել է բացասական։ Ենթադրվում է, որ դա եղել է ոչ ստանդարտ դեպք և դժվար է եղել հետազոտել այլ բժշկական հաստատություններում, չնայած այդ բժշկական հաստատությունները կիրառել էին այն մեթոդը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է առաջարկում»,-նշեց նա։

Բաբլոյանի խոսքով՝ երեխան հաղթահարել է կրիզիսային պահը․

«Գալով երեխայի վիճակին՝ նշեմ, որ երեխան լավ է, նա հաղթահարել է այն կրիզիսային պահը, որ կարող էր բարդ ելք առաջացնել։ Այս պահին մենք աշխատում ենք, որ բերենք այնպիսի ստատուսի, որ երեխան կարողանա տնային պայմաններում շարունակի բուժումը»։

Պատճառների մասին նա հրաժարվեց խոսել, ասաց, որ դա իրավապահները պետք է պարզեն․ «Մեր խնդիրն էր հայտնաբերել և բուժել, որն էլ մենք արեցինք։

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել:

Նախնական տվյալներով՝ երեխան ամիսներ շարունակ պարբերաբար ջերմել է և 2019թ. օգոստոսի 20-ին տեղափոխվել «Արաբկիր» ԲԿ, որից հետո նրա մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ:

Տպել