News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 09
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հնարավոր է, որ շուտով ԱԻՆ-ը հրդեհները մարելու համար մեկ կամ մի քանի ուղղաթիռ կունենա: Այս մասին նոյեմբերի 20-ին ԱԻՆ հրշեջ ծառայությանը եւ շրջակա միջավայրի նախարարությանը համազգեստների հանձնման արարողության ժամանակ հայտարարեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը նկատեց, որ ուղղաթիռները չեն լուծի բոլոր խնդիրները, եւ գերատեսչության նպատակը մարդկային ներուժի մեծացումն է:

Ցոլակյանը նաեւ նշեց, որ այս տարի հրդեհների աննախադեպ քանակը ԱԻՆ-ի եւ շրջակա միջավայրի նախարարության միջեւ ավելի սերտ համագործակցության պատճառ է դարձել:

Նա շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին եւ ՄԱԿ-ին օգնության համար:

Անդրադառնալով հրդեհների հետ կապված իրավիճակին՝ նախարարը նշեց, որ դրանց թիվը նվազել է, սակայն դեռեւս կան:

«Հուսով ենք, որ կանխատեսվող տեղումները կմեղմեն իրավիճակը»,- եզրափակեց նախարարը:

Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ 360 համազգեստի հանձնման արարողությունը ԱԻՆ հրշեջ ծառայությանը եւ շրջակա միջավայրի նախարարությանը՝ կազմակերպված Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակի եւ հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ։ Նախագիծը ֆինանսավորել է Ռուսաստանի Դաշնությունը «Հայաստանում կլիմայի փոփոխությունների հետեւանքների մեղմումը հրդեհների կառավարման անտառային եւ դաշտային պոտենցիալի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում։

 Բացի այդ, նախարարությանն են հանձնվել նաեւ երեք հատուկ մեքենաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել