News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը ՆԱՏՕ-ին կոչ է արել նոր կյանք սկսել, հաղորդում է FT-ը:

Մաասը կրկնել է ՆԱՏՕ-ում քաղաքական համագործակցությունը բարելավելու մասին Ֆրանսիայի նախագահի կոչը, ինչպես նաեւ Եվրոպային կոչ արել ստանձնել սեփական անվտանգության պատասխանատվությունը:

«ՆԱՏՕ-ն վերջին 70 տարում Եվրոպայում կյանքի երաշխավորողն է համարվում: Դա շարունակելու համար մենք պետք է մեր դաշինքը համապատասխանեցնենք ընթացիկ մարտահրավերներին, որոնց մենք բախվում ենք, այն դեպքում, երբ Եվրոպան պետք է անվտանգության քաղաքականության եւ պաշտպանության հարցում ավելի շատ պատասխանատվություն ստանձնի»,- ասել է Մաասը:

Մաասը նման հայտարարություն է արել Բրյուսելում ՆԱՏՕ-ի 29 անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումից առաջ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին:

ՆԱՏՕ-ի մի շարք դաշնակիցներ մտահոգված են Լոնդոնում մյուս ամիս ԱՄՆ նախագահի հետ գագաթաժողովի ժամանակ հնարավոր բախման կապակցությամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է եվրոպական երկրներին, մասնավորապես, Գերմանիային նրա համար, որ վերջինս չի մեծացնում պաշտպանական ծախսերը:

Մաասի խոսքով՝ դաշնակիցները պետք է զարգացնեն ՆԱՏՕ-ն եւ՛ գաղափարապես, եւ՛ քաղաքականապես:

Մաասի ծրագրի էությունն այն է, որ ՆԱՏՕ-ն չպետք է կենտրոնանա պաշտպանության վրա եւ պետք է ամրապնդի դաշինքի քաղաքական ֆունկցիան:

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռայներ Բրոյը հայտարարել է, որ Մաասը կառաջարկի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի գլխավորությամբ փորձագետների հանձնաժողով ստեղծել՝ կենտրոնական քաղաքական եւ տրանսատլանտյան խնդիրները քննարկելու համար:

«Գերմանիայի կառավարությունը ցանկանում է օգնել անդամ երկրներին ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը վերականգնելու համար»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ