News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2019-ին աշխարհում գրանցվել է 5 անգամ ավելի շատ անտառային հրդեհներ, քան 2018-ին: Այս մասին նոյեմբերի 20-ին ԱԻՆ հրշեջ ծառայությանը եւ շրջակա միջավայրի նախարարությանը համազգեստների հանձնման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը:

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է ուշադրությունը կենտրոնացնել այն միջոցների վրա, որոնք ձեռնարկվում են ոչ միայն հրդեհները մարելու, այլ նաեւ դրանք կանխելու համար:

«Շատ հաճախ թյուրիմացություն է առաջանում, թե ինչպես վարվել հրդեհների ժամանակ: Կարեւոր է, որ Հայաստանի անտառային հրդեհների դեմ պայքարի ներուժն ամրապնդելու շրջանակում ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից, ենթադրում է ոչ միայն նյութական աջակցություն, այլ նաեւ քաղաքացիների տեղեկացում եւ ուսուցանում»,- նշեց նա՝ հավելելով, որ տարեվերջին կավարտվի ավտոմեքենաների տեղափոխման գործընթացը, եւ դրա հետ մեկտեղ կավարտվի միջոցառումների փաթեթը:

Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ 360 համազգեստի հանձնման արարողությունը ԱԻՆ հրշեջ ծառայությանը եւ շրջակա միջավայրի նախարարությանը՝ կազմակերպված Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակի եւ հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ։ Նախագիծը ֆինանսավորել է Ռուսաստանի Դաշնությունը «Հայաստանում կլիմայի փոփոխությունների հետեւանքների մեղմումը հրդեհների կառավարման անտառային եւ դաշտային պոտենցիալի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում։

Բացի այդ, նախարարությանն են հանձնվել նաեւ երեք հատուկ մեքենաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ