News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին բարձրացրել է Արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի անօրինական հորատման գործունեության հարցը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք աջակցում ենք Կիպրոսին, հարգում նրա ինքնիշխանությունն ու ինքնիշխան իրավունքները՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- ասվում է Սասոլիի գրասենյակի տարածած գրավոր հայտարարության մեջ:

Այդ հայտարարության համաձայն՝ Սասոլին եւ Չավուշօղլուն կարծիքների փոխանակում են անցկացրել, Սասոլին հաստատել է, որ ԵՄ-ը վճռականորեն դատապարտում է Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի ներխուժումը: «Դա միջազգային իրավունքի լուրջ խախտում է, որը խափանում է տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը»,- ասել է նա:

«Ես նշել եմ, որ Եվրախորհրդարանը շարունակում է ուշադրություն հատկացնել շարունակվող մարդասիրական ճգնաժամի կարգավորմանը: Ես նաեւ նշել եմ Արեւելյան Միջերկրածովում միգրացիոն հոսքի տեսանկյունից լուրջ խնդիրները, որոնց բախվում են պետությունները: Ես նաեւ հասկացնել եմ տվել, որ անթույլատրելի է ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու կամ քաղաքական շահ ստանալու համար մարդկանց օգտագործումը, որոնք փախչում են պատերազմից ու հետապնդումներից: Մենք երկուսս համաձայնել ենք, որ երկխոսությունն անհրաժեշտ է շատ ընդհանուր խնդիրների, օրինակ՝ միգրացիա եւ ահաբեկչության դեմ պայքար, լուծման համար»,- հայտարարել է ԵԽ նախագահը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ