News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այնպիսի միջոցառումների անցկացումը, ինչպիսին Global IT Award միջազգային մրցանակի շնորհումն է, նպաստում է Հայաստանի ճանաչելիությանը։ Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ՎիվաՍել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Հայաստան նման հանճարներ հրավիրելը մեր մասնագետներին միջազգային լավագույն փորձը ուսումնասիրելու գերազանց հնարավորություն է տալիս»,- նշեց նա։

Նրա խոսքերով, նման միջոցառումները միջազգային ասպարեզ դուրս գալու համար Հայաստանի անձնագիր են հանդիսանում։

«Երիտասարդությանն անհրաժեշտ է հավատալ ինքն իրեն, իր ուժերին եւ ձգտել իրականացնել այն գաղափարները, որոնք առաջինը կլինեն աշխարհում՝ դարձնելով Հայաստանը առավել հայտնի՝ գլոբալ մասշտաբով»,- ամփոփեց Յիրիկյանը։

Նշենք, որ նոյեմբերի 20-ին հայտնի է դարձել Global IT Award միջազգային մրցույթի հաղթողի անունը։ Դա ճապոնացի գիտնական Տակեո Կանադեն է, որը դեկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան։

Մրցանակն արդեն 10-րդ տարին է շնորհվում։ Global IT Award միջազգային մրցույթի տարբեր տարիների հողթողներ են դարձել Intel-ի նախկին տնօրեն Քրեյգ Բարեթը, Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, առաջին կոմերցիոն միկրոպրոցեսորի ստեղծող Ֆեդերիկո Ֆաջինը, Hitachi-ի նախկին տնօրեն Ցուգիո Մագիմոտոն, Cisco-ի զարգացման տնօրեն Մարիո Մացոլան, հակավիրուսներ ստեղծող Եվգենի Կասպերսկին, ինտերնետի առաջին հետազոտողներից Լուի Պուզենը, Ipod-ի ստեղծող Թոնի Ֆադելը, National Instruments-ի համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ