News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նեոնացիստներն այլեւս չեն կարող ուխտագնացություն կատարել դեպի այն տուն, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը։ Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շենքը, որտեղ լույս աշխարհ է եկել բռնակալը, կվերածվի ոստիկանական բաժանմունքի, հայտնում է Reuters-ը։

Այս որոշումը վերջ կդնի Բրաունաու Ամ Ինն փոքր քաղաքի Salzburger Vorstadt 15 հասցեում գտնվող կառույցի շուրջ բազմամյա վեճերին։ Մոտ մեկ հարյուրամյակ այն պատկանել է Պոմմեր ընտանիքին։ Այնտեղ եղել է հյուրանոց, այնուհետեւ հաշմանդամների օգնության կենտրոն, որի համար սեփականատերերը իշխանություններից ամսական մոտ 5000 եվրո են ստացել։ Սակայն մասնավորի եւ պետության միջեւ այս համագործակցության մեջ երեք տարի առաջ պառակտում է սկսվել։ Տան տերերը չեղյալ են համարել իշխանությունների հետ պայմանագիրը, եւ Վիեննան սկսել է զգուշանալ, որ այն կանցնի Հիտլերին մեծարողների ձեռքը։ Խորհրդարանը նույնիսկ ստիպված է եղել մի ամբողջ օրենք ընդունել, որը թույլ էր տալիս 800 000 եվրոյի դիմաց բռնագրավել շենքը։

Մի քանի տարի բանավեճեր են եղել շենքը քանդելու շուրջ։ Սակայն այժմ ՆԳՆ-ը ասում է՝ շենքը ոստիկանական բաժանմունքի վերածելու որոշումը պարզ ազդանշան է այն մասին, որ նացիոնալ-սոցիալիզմն այլեւս երբեք չի վերադառնա Ավստրիա։

Շենքն այժմ վերանորոգում են։ Մրցույթը կհայտարարվի առաջիկայում։ Դրան մասնակցելու համար հրավիրված են ճարտարապետներ ամբողջ Եվրոպական միությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ