News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջերս երեք հանրապետականի հայտնել է, որ մտադիր է հրաժարական տալ, գրում է Times-ը:

Պոմպեոն ծրագրում էր մինչեւ հաջորդ տարվա գարնան սկիզբը մնալ Պետքարտուղարությունում, սակայն, պարբերականի խոսքով, վերջին իրադարձությունները, այդ թվում նաեւ Թրամփի իմպիչմենթի գործը, քաղաքական վնաս հասցրեցին նրան եւ վատթարացրեցին Թրամփի հետ նրա հարաբերությունները:

Այդպիսով, Պոմպեոն, ինչպես պնդում են աղբյուրները, վերանայում է իր օրացույցը: 3 հանրապետականների խոսքով՝ Պոմպեոյի հրաժարականի ժամկետը կապված է վարչակազմից սահուն դուրս գալու նրա ունակությունից:

Չկան տեղեկություններ, թե արդյոք Պոմպեոն այդ հարցը քննարկել է նախագահի հետ: Վերջին ամիսներին լուրեր են պտտվում, որ Պոմպեոն մտադիր է ընտրվել Սենատում:

Պոմպեոյի օգնականներն ավելի վաղ հերքել են, որ նա մտադիր է հրաժարական տալ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ