News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխությունը եւ դրա հետեւանքները առաջիկա երեսուն տարիներին համաշխարհային տնտեսության վրա ութ տրիլիոն դոլար կնստեն։ Այս մասին տեղեկացվում է բրիտանական Economist Intelligence Unit (EIU) ընկերության հետազոտության մեջ, հայտնում է DW-ը։

Զեկույցի համաձայն, ջերմաստիճանի բարձրացումը եւ դրա հետ կապված երաշտներն ու ջրհեղեղները արդեն հանգեցրել են նրան, որ համաշխարհային ՀՆԱ-ն մինչեւ 2050 թվականը հասնի 250 տրիլիոն դոլարի։ Առանց կլիմայի փոփոխությունների հետեւանքների այդ ցուցանիշը կարող էր հասնել 258 տրիլիոն դոլարի։

EIU-ի հետազոտության մեջ ուսումնասիրվել են յուրաքանչյուր երկրի համար կորուստները, որոնք կապված են գլոբալ տաքացման եւ առավել հաճախ հանդիպող եղանակային արտակարգ պայմանների հետ։ Այդ պատճառով առավել խոցելին Աֆրիկան է, որտեղ մինչեւ 2050թ․ կլիմայի փոփոխությունը միջինը սպառնում է տնտեսական արտադրության մոտ հինգ տոկոս նվազմամբ։ Օրինակ, Անգոլային, որտեղ գյուղատնտեսության ոլորտում ամենաշատ բնակչությունն է զբաղված, սպառնում է ՀՆԱ-ի ամենամեծ՝ մինչեւ 6,1 տոկոս նվազումը։ Դրա պատճառները  հետեւյալն են՝ որակյալ ենթակառուցվածքի բացակայությունը, ուժեղ երաշտների հանդեպ խոցելիությունը՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով, հողի էրոզիան եւ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը։

Բացի այդ, վերլուծության համաձայն, Նիգերիայի, Եգիպտոսի, Բանգլադեշի եւ Վենեսուելայի տնտեսությունները նույնպես կարող են մինչեւ 2050թ․ զգալիորեն տուժել գլոբալ տաքացման հետեւանքներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ