News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նիգերիայում բանտարկյալը 1 մլն դոլարի միջազգային «աֆերա» է իրականացրել՝ դուրս չգալով խիստ ռեժիմի բանտախցից, հաղորդում է CNN-ը:

Նշվում է, որ Հոուպ Օլուսեգուն Արոկը ձերբակալվել է 24 տարով խարդախության համար: Նա պատիժը կրում է Լագոսում խիստ ռեժիմի բանտում:

Արոկն իր հանցակիցների հետ «աֆերա» է իրականացրել, որի զոհ են դարձել տարբեր երկրների բնակիչները: Կալանավորման ընթացքում նրան անհայտ պատճառներով տեղափոխել են հիվանդանոց, եւ բանտ վերադառնալու փոխարեն նա կանգ է առել հյուրանոցում, որտեղ հանդիպել է կնոջ եւ երեխաների հետ, ինչպես նաեւ սոցիալական միջոցառումների է հաճախել՝ հայտնել են իշխանությունները:

«Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ բանտարկյալը, չնայած սահմանված ստանդարտ պրակտիկային, ուղղիչ գաղութում համացանցի հասանելիություն եւ բջջային հեռախոս է ստացել: Հիվանդանոցից հյուրանոց տեղափոխվելու հանգամանքները պարզվում են»,- ասվում է Նիգերիայի տնտեսական եւ ֆինանսական հանցագործությունների հարցով հանձնաժողովի հայտարարության մեջ:

Իշխանությունների խոսքով՝ իր տրանզակցիայի իրականացման համար Արոկն օգտագործել է Akinwunmi Sorinmade անունը: Նա նաեւ շքեղ թաղամասերում տներ եւ մի քանի ճոխ ավտոմեքենա է գնել, որոնք գրացել է կնոջ անունով:

Արոկը ձերբակալվել է 2012-ին համացանցում խարդախությունների համար: Այդ ժամանակ նա իր զոհերին հավատացրել է, որ ինքը Կուալա Լումպուրում համակարգչային գիտությունների ֆակուլտետի ուսանող է:

Նա դատապարտվել եւ կալանավորվել է 3 տարի անց կեղծ պատրվակով գումար ստանալու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ