News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ինքն Ուկրաինայից «ոչինչ չի ուզում» եւ հայտարարել է, որ ինպիչմենթի հարցով լսումները պետք է դադարեցվեն։

Ինչպես նշում է AP-ն, նախագահն իր մեկնաբանություններն արել է ձեռագիր նշումների հիման վրա, երբ զրուցելիս է եղել լրագրողների հետ Սպիտակ տան մարգագետնում, համարյա Տեխաս մեկնելուց առաջ։

Խոսելով Կոնգրեսում իմպիչմենթի լսումների ժամանակ ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդի ցուցմունքների մասին՝ Թրամփը նշել է, թե նա հաստատել է, որ ինքը «quid pro quo» չի պահանջել։ Նրա խոսքերով, դա նշանակում է, որ իմպիչմենթի պրոցեդուրայի համար «ամեն ինչ վերջացած է»։ «Ուզում եք իմանալ, ի՞նչ էի ես ուզում (Ուկրաինայից)։ Տեսախցիկները պատրա՞ստ են։ Ես ոչինչ չեմ ուզում։ Ոչ մի ծառայություն ծառայության դիմաց»,- ասել է Թրամփը եւ նստել նախագահական ուղղաթիռ՝ հրաժարվելով պատասխանել հարցերին, հայտնում է BBC-ն։

Իր ցուցմունքների ժամանակ Սոնդլենդը հայտարարել է, որ Թրամփը իրեն ուղիղ չի ասել Ուկրաինային օգնության տրամադրման պայմանների մասին, սակայն իր մոտ բավական որոշակի տպավորություն է ստեղծվել այդ հարցով վարչակազմի այլ աշխատակիցների հետ շփումների ժամանակ, նշում է «Ամերիկայի ձայնը»։

ԵՄ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ նախագահի փաստաբան Ռուդի Ջուլիանին Թրամփի ցուցումով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց փորձել է հայտարարություն կորզել այն մասին, որ Ուկրաինան Բայդենների դեմ հետաքննություն կսկսի։ Հետաքննությունն ինքնին այնքան կարեւոր չի եղել, որքան հրապարակային հայտարարությունը, ասել է Սոնդլենդը։ Նա պատմել է, թե Ջուլիանին ցանկացել է, որ Զելենսկին հայտարարի Բայդեններին պատկանող «Բուրիսմա» ընկերության դեմ հետաքննության մասին, եւ որ դրանից էր կախված Սպիտակ տուն Զելենսկուն հրավիրելը եւ Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը։

Սոնդլենդի ելույթից հետեւում է, որ Բայդենի դեմ հետաքննությունը՝ Զելենսկուն Սպիտակ տուն հրավիրելու եւ Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման դիմաց, պահանջել է ոչ թե Թրամփը, այլ Ռուդի Ջուլիանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ