News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման շատ մեծ պոտենցիալ կա։ Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան։

Նրա խոսքերով, ճապոնացիները ավելի ու ավելի շատ են իրենց համար բացահայտում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, եւ դա այն ոլորտն է, որտեղ Հայաստանը եւ Ճապոնիան կարող են արդյունավետ համագործակցել։

Նա գոհունակություն հայտնեց այն առումով, որ ինչպես 6 տարի առաջ, այնպես էլ այսօր Global IT Award միջազգային մրցույթի հաղթողը ճապոնացի է։

«Այն ժամանակ հաղթող դարձավ Hitachi-ի նախկին տնօրեն Ցուգիո Մագիմոտոն, այս տարի հաղթողը կրկին ճապոնացի է՝ Տակեո Կանադեն»,- նկատեց Յամադան։

Նշենք, որ նոյեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Global IT Award մրցույթի հաղթողը ճապոնացի գիտնական Տակեո Կանադեն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ