News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն տիեզերքում օպերատիվ գործունեություն սկսելու որոշում է կայացրել, սակայն առանց այնտեղ զենք տանելու։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սթոլթենբերգն ընդգծել է, որ «տիեզերքը կարող է օգտագործվել ոչ միայն խաղաղ, այլեւ ագրեսիվ նպատակներով»։ «Տիեզերքը երկրի վրա մեր առօրյա կյանքի մասն է, այն կարող է օգտագործվել ինչպես խաղաղ, այնպես էլ ագրեսիվ նպատակներով։ Տիեզերքը կարեւոր է նաեւ զսպման եւ պաշտպանության մեր քաղաքականության համար, մասնավորապես՝ հետախուզական տվյալներ հավաքելու եւ հրթիռների հարձակումը հայտնաբերելու համար»,- նշել է նա։

Բացի այդ, Սթոլթենբերգի խոսքերով, ՆԱՏՕ-ի անդամ-երկրները կուսումնասիրեն տիեզերական սպառնալիքների տեսակները, որոնք կարող են գնահատվել որպես ռազմական հարձակում։ Իսկ դա իր հերթին կարող է ՆԱՏՕ-ի անկյունաքարը համարվող Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածի գործարկման պատճառ դառնալ։ Այդ հոդվածում ասվում է, որ դաշինքի ցանկացած երկրի վրա ռազմական հարձակումը դիտարկվում է որպես ագրեսիա ՆԱՏՕ-ի մնացած բոլոր պետությունների դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ