News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վազգեն Մանուկյանի հրաժարականը շատ բնական էր մեր հասարակարգի համար, քանի որ մենք կակոկրատական հասարակարգ ենք, ankakh.com-ին ասել է Հանրային խորհրդի անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, նաեւ պարզաբանել՝ դա նշանակում է, որ անարժանները հասարակության մեջ իրենց հարմարավետ են զգում, իսկ արժանիները՝ անհարմարավետ: «Ավելին, իշխանական բուրգ մտնելը և առաջ գնալը արժանիների համար շատ ավելի դժվար է, քան անարժանների: Դրա համար, երբ ես տեսնում եմ, որ հերթական արժանավոր մարդը հրաժարական է տալիս, ինձ այդ փաստը չի զարմացնում, որովհետև մենք անարժանների հասարակություն ենք», նշել է Մեսրոբյանը:

Հանրային խորհրդի հետագա գործունեության մասին, կառավարման փորձագետն ասել է, որ շատ կարևոր է, թե ով կդառնա ՀԽ նախագահ: Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ՀԽ նախագահ դառնա Ստյոպա Սաֆարյանը, Հարություն Մեսրոբյանը կարծիք է հայտնել, որ  այդ դեպքում շատերը դուրս կգան Հանրային խորհրդից: «Ես՝ միանշանակ, առանց վարանելու», շեշտել է նա:

Տպել
Ամենաշատ