News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայում լրտեսության կասկածանքով կալանավորվել է իրավաբան, որն աշխատել է Գերմանիայի դեսպանության համար, հայտնում է DW-ը՝ հղում կատարելով Spiegel Online-ին։ Դեսպանությունը թուրք մասնագետին, որի անունը չի նշվում, հանձնարարել է տեղեկություններ հավաքել Թուրքիայի այն քաղաքացիների մասին, որոնք ապաստան են խնդրել Գերմանիայում։

Թերթը նշում է, որ փաստաբանը հետաքրքրվել է ոստիկանությունում եւ դատախազությունում, թե կատարվում են արդյոք Թուրքիայում հետաքննություններ այդ անձանց հանդեպ եւ սպառնում է նրանց արդյոք հայրենիք վերադառնալու դեպքում ազատազրկում։ Նրա ստացած տեղեկությունները փոխանցվել են Միգրացիայի եւ փախստականների դաշնային գործակալությանը (BAMF)։

Այժմ Բեռլինում մտավախություն ունեն, որ իրավաբանի կալանավորումը կարող է հանգեցնել նրան, որ մոտ 50 թուրք քաղաքացիների անձնական տվյալները հայտնվեն թուրքական MIT հատուկ ծառայության ձեռքում։ Բացի այդ, Գերմանիայում պաշտպանություն փնտրողները կարող են Թուրքիայի կողմից հետապնդումների եւ սպառնալիքների ենթարկվել։

Իրավաբանի կալանավորումը տեղի է ունեցել սեպտեմբերի կեսին։ Այդ ժամանակվանից Գերմանիայի դեսպանությունը փորձում է հասնել նրա ազատ արձակմանը։ ԳԴՀ ԱԳՆ-ում թուրք իրավաբանի կալանավորումն «անբացատրելի» են անվանել, քանի որ մասնագետը «լրիվ օրինական եւ բացահայտ» զբաղվում էր տեղեկատվության հավաքագրմամբ։

Դաշնային կառավարությանը մոտ շրջանակներում սա «չափազանց նուրբ» գործ են համարում, նշում է Spiegel Online-ը։ Մի կողմից՝ գերմանական կողմը կարող է բախվել թուրքական ռեժիմի հակառակորդներին հովանավորելու մեղադրանքների հետ, մյուս կողմից՝ մտավախություն կա, որ թուրք իրավաբանը կարող է երկար ժամանակով ազատազրկվել որպես փախստականներին աջակցող։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ