News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առեւտրային եւ տնտեսական համագործակցությունը Հայաստանի եւ Իտալիայի հարաբերություններում կարեւոր բաղադրիչ է։ Այս մասին Իտալիայի Քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իտալիան ԵՄ երկրների շրջանում Հայաստանի մեծությամբ երկրորդ առեւտրատնտեսական գործընկերն է, եւ այս տարի մենք տեսնում ենք երկկողմ առեւտրի 14 տոկոս աճ»,- ասել է նա։ Փաշինյանը նշել է, որ այս ամիս Հայաստանում բացվել են երկու իտալական ընկերություններ, սակայն հավելել է, որ Հայաստանն ուզում է ավելի շատ ներդրողներ տեսնել։ «Ներդրումներ կատարեք Հայաստանում։ Մեզ մոտ բացվում են լավ նոր հնարավորություններ, եւ մենք երաշխավորում ենք անվտանգությունն ու հաջողությունը։ Արտադրողները նաեւ ռուսական շուկային եւ Եվրասիական տնտեսական միության շուկային հասանելիություն ձեռք կբերեն»,- հավելել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ