News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ամերիաբանկի» գործարքների 80 տոկոսից ավելին ներկայումս թվային պլատֆորմների միջոցով բանկից դուրս է իրականացվում: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Ամերիաբանկի» մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ բանկի մասնաճյուղերում փաստացի իրականացվում է գործարքների ընդհանուր թվի միայն 20 տոկոսը: Ընթացիկ տարվա ինն ամիսների արդյունքներով՝ համացանցային բանկինգի օգտատերերի թիվն աճել է 73 տոկոսով, գործարքների թիվը 114 տոկոսով, վճարային տերմինալների միջոցով գործարքների աճն անցել է 400 տոկոսը, VPos գործարքների թիվը՝ 125 տոկոսով: Այս տվյալները վկայում են բանկի թվայնացման առաջընթացի մասին, վստահ է Բարսեղյանը:

Մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք բարձրաձայնված տվյալների լույսի ներքո «Ամերիաբանկում» մտադի՞ր են շարունակել մասնաճյուղային ցանցի զարգացումը, Բարսեղյանը նշեց, որ վերջին 10 տարում այդպիսի հարցերն ավելի հաճախ են հնչում, սակայն բանկն իրականում որեւիցե մեկ ուղղության նախապատվություն չի տալիս՝ նախընտրելով զարգացնել ինչպես թվային պլատֆորմները, այնպես էլ մասնաճյուղերը:  «Սրանք երկու փոխլրացնող բաղադրիչներ են, մեկն առանց մյուսի լիարժեք չի լինի: Տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի արագ են զարգանում, համապատասխանաբար ավելի շատ ծառայություններ են անցնում հենց այս դաշտ, բայց մասնաճյուղերի անհրաժեշտությունը չի պակասում, փոխվում են միայն գործառույթները: Մասնաճյուղերում խորհրդատվություններ են մատուցվում, ինչպես նաեւ իրականացվում են առավել բարդ գործարքները»,- պարզաբանեց Բարսեղյանը:

Նա ընդգծեց, որ այս տարի «Ամերիաբանկը» 2 մասնաճյուղ է բացել՝ Աբովյանում եւ Էջմիածնում, եւս 2 մասնաճյուղ բացվելու են հաջորդ տարի: Բարսեղյանը հավելեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արագության պատճառով, բնականաբար, թվային ծառայությունների հատվածը առաջ կանցնի մասնաճյուղային ցանցի զարգացմանը, այս հարցում ագրեսիվ քաղաքականություն չի տարվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ