News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2019 թվականին ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի աճի տեմպերը գերազանցում են բիզնես վարկավորման աճի տեմպերին: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Ամերիաբանկի» մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը՝ ընդգծելով, որ բիզնես վարկավորման գծով աճ է դիտվել, բայց ոչ այնքան ակտիվ:

Նրա խոսքով՝ աճի նման տեմպերն ապահովվել են հիմնականում սպառողական եւ հիփոթեքային վարկերի հաշվին: «Հիփոթեքային վարկավորման աճի գործոնները բազմաթիվ են: Մասնավորապես՝ 2015 թվականին տնտեսության անկումից հետո ձեւավորվել են որոշակի «հետաձգված սպասումներ», հաջորդ 2-3 տարիներին շուկան պասիվություն է դրսեւորել: Հիմա այս բացը լրացվում է»,- հայտարարեց նա:

Երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները նաեւ անշարժ գույքի գների բարձրացման սպասումներ են ձեւավորել, ինչն իր հերթին նպաստել է հիփոթեքային վարկավորման աճին: Բնականաբար, մեծ դեր են խաղացել նաեւ օրենսդրական բարեփոխումները, որոնք նախատեսում են եկամտահարկի վերադարձ, ինչպես նաեւ շինարարության ոլորտի ակտիվացումը:

«Այսինքն՝ գործոնները անչափ շատ են, բայց այդ ամենը առողջ գործոններ են»,- հայտարարեց Բարսեղյանը: Նրա պարզաբանմամբ՝ հիփոթեքային վարկավորման աճն ապահովվել է ոչ ռիսկերի մեծացման հաշվին: Չնայած հիփոթեքային պորտֆելի 50-տոկոսանոց աճին, վարկերը տրամադրվել են աշխատանքով ապահովված մարդկանց, որոնք անշարժ գույք են ձեռք բերել առաջնային շուկայում:

Ինչ վերաբերում է բիզնես վարկերին, ապա Բարսեղյանի գնահատմամբ՝ իրական աճ պետք է սպասել հաջորդ տարի: «Բիզնեսի ներկայիս ակտիվությունը միայն սկիզբն է: Վիճակագրական տվյալները վկայում են, որ այս տարի մեծ թվով ձեռնարկություններ եւ մասնավոր ձեռներեցներ են գրանցվել, որոնք իրենց գործունեությունը փաստացի նոր են սկսում: Մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի բիզնես վարկավորման գծով ռեալ ակտիվություն կզգանք, հնարավոր է՝ այդ տեմպերն անգամ կանցնեն ֆիզիկական անձանց վարկավորմանը»,- շեշտեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ