News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հարկային բարեփոխումների ուժի մեջ մտնելը բարենպաստ ազդեցություն կունենա բանկային համակարգի վրա: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Ամերիաբանկի» մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:

Նրա խոսքով՝  բոլոր հարկային բարեփոխումները գործնականում մեղմում են հարկային ռեժիմը, հատկապես փոքր եւ միջին բիզնեսի համար, միկրոբիզնեսը, ըստ էության, նաեւ ընդհանրապես ազատվում է հարկերի վճարումից: Սա նշանակում է, որ կմեծանան բիզնեսի եկամուտները, ազատ միջոցներ կհայտնվեն բիզնեսի զարգացման համար, ինչ նպատակով կպահանջվեն նաեւ վարկային միջոցներ: Դրանից բացի,  հարկերից միկրոբիզնեսի ազատումը կհանգեցնի նրան, որ միջոցները թաքցնելու անհրաժեշտությունը կվերանա: «Այս տրամաբանությամբ՝ ստվերից դուրս կբերվեն մեծ ծավալով միջոցներ: Սա բանկերի համար անչափ կարեւոր է, քանի որ մեր հետազոտությունները հիմնվում են ունեցած տեղեկությունների վրա, որքան ստվերը քիչ է, այնքան տեղեկությունները ստույգ են եւ համապատասխան ավելի որակյալ մեր ընդունած որոշումները»,- հայտարարեց Բարսեղյանը: Նա ընդունված բարեփոխումներն ընդհանուր առմամբ բարենպաստ է գնահատում, որոնք նոր հնարավորություններ են ընձեռում:

Մեկնաբանելով այն հարցը, թե բանկային համակարգն արդյոք զգո՞ւմ է ստվերային տնտեսության դեմ պայքարի որեւիցե արդյունքներ, Բարսեղյանը նշեց, որ «Ամերիաբանկում» գրանցվել է բանկային համակարգի միջոցով աշխատակիցներին աշխատավարձերի փոխանցումների կտրուկ աճ: «Այս առումով մեծ առաջընթաց կա, որը տեսնում ենք ըստ մեր ցուցանիշների»,- հայտարարեց նա: Դրանից բացի, փոխվել է նաեւ հայտարարագրված եւ չհայտարարգրված շրջանառությունների հարաբերակցությունը, բիզնեսներն ավելի թափանցիկ են դառնում:

Ստվերային տնտեսության դեմ գործընթացի վրա բարենպաստ կանդրադառնա նաեւ ԱԺ-ում օրինագծերի քննարկումը, որոնք սահմանափակում են կանխիկ միջոցներով գործարքները: «Այս օրենսդրական բարեփոխումների հանդեպ մեր վերաբերմունքը միանշանակ դրական է: Սակայն այս բարեփոխումները պետք է իրականացվեն ճիշտ ժամանակացույցով, որ անցումը հնարավորինս սահուն լինի, քանի որ ցանկացած դրական նախաձեռնություն կարող է խնդիրների հանգեցնել, եթե սխալ իրականացվի: Սակայն եթե դա սահուն կատարվի, այդ բարեփոխումներն աստիճանաբար միանշանակ դրական արդյունք կունենան»,- հայտարարեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ