News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Google ընկերությունը նախատեսում է խստացնել կանոնները, որոնք վերաբերում են քաղաքական գովազդի տեղադրմանը։ Այս մասին ասվում է նրա կայքում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես պարզաբանել են Google-ի ներկայացուցիչները, ընկերությունը մտադիր է միջոցներ ձեռնարկել իր պլատֆորմներում «քաղաքական գովազդի հանդեպ ընտրողների վստահությունն ամրապնդելու համար»։ Խոսքը հայտարարությունների մասին է, որոնք ցույց են տրվում Google-ի որոնողական սերվիսում եւ ընկերությանը պատկանող YouTube պորտալում, ինչպես նաեւ տեղադրվում են որոշ կայքերում։

Հայտարարությունում ընդգծվում է, որ Google-ը սահմանափակելու է ագիտացիոն նյութերի թարգեթավորումը օգտատերերի առանձին խմբերում։ Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ քաղաքական գովազդը կողմնորոշել կարելի է միայն հետեւյալ հատկանիշներով՝ օգտատերերի տարիքը, սեռը, ինչպես նաեւ գտնվելու վայրը։ Թույլատրելի կլինի այն գործելակերպը, որով ենթադրվում է նշված նյութերի ցուցադրում լսարանին ինչ-որ համատեքստով։ Օրինակ, այն անձանց, ովքեր ինտերնետում կարդում են հոդված տնտեսական թեմայով։

Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն Մեծ Բրիտանիայում մեկ շաբաթվա ընթացքում, Եվրամիության մյուս երկրներում՝ մինչեւ տարեվերջ։ Google-ը նշված նորմերը կկիրառի ամբողջ աշխարհում 2020 թվականի հունվարի 6-ից։

Ընկերությունը փաստում է, որ միջոցներ է ձեռնարկում նախապես կեղծ կամ մոլորության մեջ գցող տեղեկատվության տարածումը կանխելու համար, որը կվերաբերի ընտրություններին ամբողջ աշխարհում։ Ինչպես ասվում է հայտարարությունում, խոսքը կարող է վերաբերել, օրինակ, թեկնածուներից մեկի մահվան պնդումներին, ընտրությունների օրը տեղափոխելուն կան նրան, թե կարելի է քվեարկել՝ հաղորդագրություն ուղարկելով բջջային հեռախոսով։

Բացի այդ, Google-ը նշում է, որ հակազդելու է կեղծ տեսանյութերի տարածմանը, որոնք այնպես են ստեղծվել, որպեսզի նման լինեն թեկնածուների իսկական ելույթների տեսագրություններին։

Ընկերությունը խոստանում է, որ ավելի շատ տեղեկատվություն կտրամադրի  քաղաքական գովազդի պատվիրատուների եւ այն մասին, թե ում են ուղղված եղել ագիտացիոն նյութերը, ինչ լսարան կարող էր տեսնել այն։ Ինչպես ասվում է հայտարարությունում, նշված տեղեկատվության մի մասը, որը վերաբերում է ընտրություններին ԱՄՆ-ում, ԵՄ-ում եւ Հնդկաստանում, արդեն հասանելի է օգտատերերին։ Դեկտեմբերի 3-ից Google-ը մտադիր է ընտրությունների մասին այդ տվյալները տրամադրել ամերիկյան նահանգների մակարդակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ