News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության եւ տեխնիկայի ոլորտի նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը:

Նոյեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆինլանդիայի գիտության եւ մշակույթի նախարարի հրավերով կմեկնի Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ մասնակցելու ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության շրջանակում կայանալիք Արեւելյան գործընկերության կրթության հարցերով նախարարական հանդիպմանը:

Կրթության նախարարական հանդիպումը, որն անցկացվում է տարին մեկ անգամ, կազմակերպում են տվյալ ժամանակահատվածում նախագահող անդամ երկրները: Միջոցառմանը հրավիրված են Արեւելյան գործընկերության, ԵՄ նախագահության եռյակի եւ այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս տարի հանդիպումն անցկացվում է «Ապագա ուսուցում եւ դասավանդում» խորագրով՝ հստակ ուղղվածություն ունենալով ուսուցիչների որակի ապահովումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ