News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փողոցային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանի հայրը՝ Էլմարը, Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել: Այս մասին ասել է նրա փաստաբան Դավիթ Քեմուլարիան: Նրա խոսքով՝ նման եզրակացության են եկել ՌԴ ՆԳՆ-ում հավելյալ ստուգում անցկացնելուց հետո:

«ՆԳՆ-ն հավելյալ ստուգում է անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ Էլմար Բաղդասարյանն օրինական ճանապարհով է ռուսական անձնագիր ստացել: Այսօրվանից նա Ռուսաստանի քաղաքացի է»,- հայտարարել է փաստաբանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչությունը Էլմար Բաղդասարյանին ռուսական անձնագրից զրկելու մասին որոշում է կայացրել, գրում է «Իզվեստիա» թերթը:

Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանը հայտնի է դարձել Gelandewagen-ի մրցավազքին մասնակցելուց հետո: Նրան բազմիցս բերման են ենթարկել ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, իսկ 2017 թվականի սկզբին ցմահ զրկել վարորդական իրավունքից:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ