News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կոնդի, Եկմալյանի եւ Ֆիրդուսի բնակիչները այսօր՝ նոյեմբերի 21-ին, բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին մեղադրեցին, որ նա միտումնավոր թաքցնում է իրենց նամակները։ «Նամակները կորում են, տեղ չեն հասնում»,-ասում էին բնակիչները և նկատի ունենալով Ղազարյանին՝ վանկարկում էին «Գորշ գայլ, հեռացիր»։

Լրագրողների հետ զրույցում Ղազարյանը հավաստիրացրեց, որ ոչ մի նամակ չի կորում․

«Եթե քաղաքացին ասում է՝ պատասխան չենք ստացել, մի տարբերակն այն է, որ պատասխանը ստացել է, բայց այն չի բավարարել  նրան, երբ հանում, ցույց ես տալիս, ասում է՝ դա ինչ պատասխան է որ: Մյուս դեպքում լինում է, որ փոտային եղանակով պատասխանն ուղարկում ես քաղաքացուն, բայց ինչ-ինչ պատճառով տեղ չի հասնում, հետ է վերադառնում մեզ մոտ, եթե հեռախոսահամար ունենք կամ էլեկտրոնային եղանակով հնարավոր է՝ ուղարկում ենք, ոչ մի նամակ չի կորում։ Լինում են դեպքեր, երբ ոչ վայելուչ արտահայտություններ են դիմումների մեջ, դրանց ընթացք չեն տրվում»։

Տպել
Ամենաշատ