News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կան հարցեր, որոնց 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը չի կարող պատասխանել, իսկ պաշտպանության նախարարությունը չի փորձում պատասխանել այդ հարցերին: Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը:

Նրա խոսքով՝ հայկական բանակի խնդիրն այն է, որ այն ունի հնացած կառուցվածք, այն դեպքում, երբ պետք է փոփոխություններ անցկացվեին, իսկ 1,5 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը պետք է ազդեր պաշտպանական համակարգի վրա: «Նախկին իշխանությունները փորձում էին լուրջ փոփոխություններ կատարել, այդ թվում սահմանելով «Ազգ-բանակ» թեզը, ինչը բավարար չէր, սակայն անհրաժեշտ քայլ էր բանակի հանդեպ վերաբերմունքի փոփոխության համար: Ապա սկսվեց ակտիվ պահեստուժի ստեղծման պրոցես, որը 2 ամիս առաջ զորավարժություններ անցկացրեց»,- նշեց նա:

Փորձագետը հավելեց, որ մոբիլիզացիայի սովետական համակարգը,երբ բանակը համալրվում էր ռազմական առումով անգրագետ պահեստազորայիններով, կարող է իրեն թույլ տալ բազմամիլիոնանոց Չինաստանը, այլ ոչ թե Հայաստանը: «Մարդկանց, որոնք պատրաստ են պաշտպանել հայրենիքը, պետք է սովորեցնել եւ նրանցով համալրել պահեստազորը: Դա պետք է արվեր «Ազգ-բանակ» հայեցակարգի սահմանումից հետո, սակայն շարունակություն մինչ այժմ չենք տեսնում: Լավ է, որ այդ հայեցակարգից չենք հրաժարվում, այնպես, ինչպես դրական ամեն ինչից, ինչպես վստահեցնում է Տոնոյանը (ՀՀ պաշտպանության նախարարը-խմբ.)»,- նշեց Վարդանովը:

Նա արձանագրեց, որ խորհրդարանական Քննիչ հանձնաժողովի անդամները ռազմական գործին չեն տիրապետում, իսկ հրավիրված փորձագետները նույն հին համակարգի հետեւորդներն են: «Ես լուրջ ակնկալիքներ չունեմ, որ Հանձնաժողովը կպարզի այն փաստը, որ խորհրդային համակարգն իրեն սպառել է, եւ պետք է ուրիշը ստեղծել, այն զուգահեռ օգտագործել, իսկ այնուհետեւ ամբողջությամբ փոխարինել: Բացառված չէ, որ որոշ սխալներ կհայտնաբերվեն, բայց դրանք կշտկվեն նույն հին համակարգի շրջանակում»,- պարզաբանեց ռազմական փորձագետը:

Նրա գնահատմամբ՝ ապրիլյան էսկալացիայի քննությունը չի քաղաքականացվում, ինչն արդեն մեծ պլյուս է, եւ տպավորություն է ստեղծվում, որ փորձում են ամեն ինչ օբյեկտիվորեն ուսումնասիրել: «Այո, կան հայտարարություններ, որոնք արվում են ի պատասխան սադրիչ հարցերի, բայց Հանձնաժողովի աշխատանքում ոչ մի քաղաքական ենթատեքստ չի երեւում»,- եզրափակեց Վովա Վարդանովը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների խորհրդարանական քննիչ հանձնաժողով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ