News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2020 թվականի հունիսի 1-ից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պետական աջակցության շրջանակում կոխլեար իմպլանտ կրող անձանց կտրամադրի հավաստագիր՝ կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր ձեռք բերելու համար։ Այս նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:

«Նախագծով սահմանվում է տրամադրված աջակցող միջոցների մակնշում անելու պահանջ, մինչ աջակցող միջոցի տրամադրումը շահառուին: Սա միտված է ծառայությունների հասցեականության բարձրացմանը, ինչպես նաեւ գործընթացի վերահսկողության ապահովմանը: Նախագծով առաջարկվում է նաեւ ավելացնել աջակցող միջոցների տեսականին՝ ներառելով նաեւ կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի պարագաներ, որովհետեւ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Առողջապահության նախարարությունն իրականացնում է իմպլանտի տեղադրման վիրահատություններ, որոնք բավականին թանկ են, սակայն դրա սպասարկումը, ցավոք, որեւէ կերպ չի ֆինանսավորվել պետության կողմից, եւ այս նախագծով առաջարկում ենք, որ 2020 թ. դրա սպասարկումը եւս իրականացվի պետական աջակցության շրջանակում»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ներկայացված նախագծի շրջանակում, հաշվի առնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները, այսուհետ 0-16 տարեկանների համար անվասայլակների տրամադրման ժամկետը կդառնա  2 տարի՝ 3-ի փոխարեն:

Տպել
Ամենաշատ