News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Խորհրդային նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը մեկնաբանել է Պուտինի խոսքը ԽՍՀՄ փլուզման պատճառների մասին:

«Անհրաժեշտ էր հարաբերությունները դեմոկրատացնել ու բարեփոխել: Այ սա չարվեց: Ուստի ես չգիտեմ, թե հետո ինչ կլինի, ժողովուրդները պետք է պարզեն»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գորբաչովը՝ ի պատասխան Ռուսաստանի առաջնորդի արտահայտությունները մեկնաբանելու խնդրանքի:

Նրա խոսքով՝ միութենական հանրապետություններում առաջացավ «սեփական պետական ընկալում, եւ դրա հետ անհրաժեշտ էր հաշվի նստել»: Սակայն դա ոչ միշտ էր հաշվի առնվում, արձանագրել է քաղաքական գործիչը:

Ավելի վաղ Պուտինը «Ռուսաստանն է կանչում» ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Խորհրդային Միության փլուզումը կապված չէր Մերձբալթիկայում ազգայնականության աճի հետ, այլ տեղի է ունեցել ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականության պատճառով:

«Անհրաժեշտ էր Միության ներսում հարաբերությունները կատարելագործել: Վերցրեք եւ կարդացեք դեկտեմբերի ինչ-որ օրի գրված եւ հրապարակված վերջին նյութն, իմ կարծիքով, այն մասին, թե ինչպիսին պետք է լինի նոր Միությունը: Դա մշակվել է հանձնաժողովի կողմից, որը ես եմ ղեկավարել, եւ որը մեծ ջանքեր է ներդրել, որ ամեն ինչ կարգավորվի»,- հավելել է նախկին խորհրդային առաջնորդը:

Նրա կարծիքով՝ հիմա բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները կարող են եւ պետք է երկխոսություն վարեն:

«Չպետք է ո՛չ այս, ո՛չ մյուս կողմում հավաքվել: Անհրաժեշտ է հիշել մեր պատմությունը, այն ընդհանուր է: Եվ մենք այն միասին ենք պաշտպանել, եւ հիմա կարող ենք ու պետք է գործ անենք»,- եզրափակել է Միխայիլ Գորբաչովը:

Ավելի վաղ իր՝ «Ինչ խաղադրույք է կատարված. Գլոբալ խաղաղության ապագան»  գրքում քաղաքական գործիչը համոզմունք է հայտնել, որ ԽՍՀՄ ամբողջականությունը հնարավոր էր պահպանել, իսկ նոր Միությունը կհամապատասխաներ բոլոր հանրապետությունների շահերին: Նա նշում է, որ այդ ճանապարհին վճռորոշ քայլ պետք է լիներ նոր Միութենական պայմանագիրը, որի ստորագրումը 1991 թվականին ձախողեց օգոստոսյան պուտչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ