News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել այգու փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանը։ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր նրան կներկայացնի այգու աշխատակազմին։

Տեղակալի խոսքով՝ Կենդանաբանական այգու՝ Իրանից հրավիրված փոխտնօրեն Իման Մեմարիանը Հայաստանում է․ «Մասնագետի հետ հանդիպել եմ, բայց կան խնդիրներ իր կացության և աշխատանքի իրավունքի հետ, որը ընթացքում կարգավորովում է։ Այս փաստաթղթերը կարգավորելուց հետո մասնագետը կանցնի աշխատանքի, կնշանակվի այգու փոխտնօրեն, ՀՕԱԿ-ի տնօրենի լիազորության ներքո է գտնվում փոխտնօրենի նշանակումը»։

Հարցին՝ քաղաքապետարանը ցանկանո՞ւմ է մասնագետին տեսնել այգու տնօրեն, ՀՀ քաղաքացիության հարց չի առաջանա արդյոք, նա ասաց․ «Եթե հետագայում մասագետը որոշի, որ մեր երկրում ղեկավար պաշտոն է ցանկանում զբաղեցնել, ՀՀ քաղաքացիության հարց կառաջանա, մրցույթով են ընտրվում այգու տնօրենները»։

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը։

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 31–ին Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտարարել էր, որ թափառող շները հարձակվել ու երեք կենգուրու են հոշոտել, իսկ հաջորդ օրը` նոյեմբերի 1–ին, շների ոհմակի հարձակման հետևանքով 3 մուֆլոն էր անկել։  Նույն օրը Տիգրան Վիրաբյանի հորդորով  այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ