News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական բյուջեն ցույց է տալիս, որ անբավարար ուշադրություն է հատկացվում պաշտպանական համակարգի ռազմական բաղադրիչին։ Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում առաջին հետախուզա-դիվերսիոն ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովը։

Նա ընդգծել է, որ մեծ կարեւորություն է տրվում սոցիալական բլոկին, բայց մոռացության է տրվում ռազմականը, չնայած պետք է հասկանալ. դա անթույլատրելի է։ Փորձագետն ավելացրել է, որ ուրբանիզացիայի գործընթացը հանգեցնում է բնակչության կրճատման ամբողջ երկրում՝ մայրաքաղաքից բացի։ «Ելնելով անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունից՝ հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի բնակչությունը չհեռանա սահմանամերձ գյուղերից»,-նշել է Վարդանյանը։

Նա նկատել է, որ նախկին իշխանություններն ասում էին, թե չի կարելի բնակչությանը զենք տալ, քանի որ դա կարող է հանգեցնել հանցագործությունների թվի աճի, եւ նման քաղաքականություն վարում են նաեւ ներկա իշխանությունները։ «Սահմանամերձ գյուղերը պետք է վերածել սահմանապահի, պետք է ստեղծել ինքնապաշտպանության կառույցներ սահմանամերձ գյուղերում։ Ռազմական պատրաստվածության համակարգում պետք է ներգրավվեն նաեւ կանայք։ Անհանգստությունը, թե ոմանք կարող են հանցագործություններ կատարել, չպետք է հանգեցնի բարեփոխումներից հրաժարվելուն։ Բացի այդ, զենքը պետք է տրամադրել համակարգված, ինչը կթեթեւացնի հանցագործներին բռնելը»,- ամփոփել է Վովա Վարդանովը։

Նշենք, որ 2020 թվականի բյուջեի նախագծով Հայաստանի պաշտպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 194,2 մլրդ դրամ, ինչը 4,2 մլրդ դրամով ավելին է, քան 2019-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ