News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16.55-ին, ոստիկանություն էր զանգահարել Փարաքար գյուղի 59-ամյա մի բնակիչ եւ հայտնել, թե հարեւանի տան կողպեքը եւ պատուհանը կոտրած է, տունն էլ՝ խառնշտորած:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ցերեկը, օգտվելով տանտերերի բացակայությունից, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են դարպասի մետաղյա կախովի փականը, բացել խոհանոցի պատուհանը եւ հյուրասենյակի պահարանից գողացել 450 հազար դրամի ոսկյա զարդեր:

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:

Վաղարշապատի ոստիկանության եւ քննչական բաժինների ծառայողների համալիր աշխատանքների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ նշված հանցագործությունը կատարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, այժմ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր 44-ամյա տղամարդը: Նոյեմբերի 20-ին նա ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ