News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ավարտվել է 60-ամյա տղամարդու կողմից Նորամարգ գյուղի բնակիչների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1959թ., Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ եւ վերջինիս ամուսնու հետ, որի ընթացքում 60-ամյա տղամարդը ձեռքին եղած երկու նռնակները նետել է նախկին կնոջ, նրա ամուսնու եւ ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ, որոնց թվում եղել է նաեւ 2018թ. ծնված մանկահասակ երեխա: Վերջիններս պայթյունի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ կնոջ ներկայիս ամուսինը՝ ծնված 1959թ., ստացած վնասվածքներից մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 60-ամյա տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, որը 18.11.2019թ. կայացված որոշմամբ փոփոխվել եւ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 117-րդ հոդվածով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Ամենաշատ