News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ամբողջ տարածքը 500 քառակուսի մետր է, որից 50–ն այրվել էր մինչեւ մեր գալը եւ հրդեհաշիջման արդյունքում եւս 200–ն այրվեց։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության պետ Վրեժ Գաբրիելյանը՝ անդրադառնալով այսօր Աբովյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում գտնվող Beer Academy-ում բռնկված հրդեհին (ֆոտոռեպորտաժ

Նրա խոսքով՝ ուժերը բավարար են եւ շուտով կրակը կմարեն։

«Ջրի մատակարարումը բավարար է, ոչ մի խնդիր չկա։ Մեծ հրդեհը միանգամից չի հրդեհաշիջվում, մարտավարությունն ընտրվում է այնպես, որ կարողանանք այն մեկուսացնել, որպեսզի չծավալվի, հետո արդեն այդ մեկուսացված տարածքում ակտիվ հրդեհաշիջում իրականացնել»,– ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ հրդեհի բռնկման պատճառը պարզելու համար հատուկ հրդեհատեխնիկական փորձաքննություն պետք է անցկացվի, բայց չբացառեց նաեւ մարդկային գործոնը։

«Հետաքննության վարչություն գոյություն ունի, որն էլ կզբաղվի։ Որ մարդկային գործոնի արդյունք է, միանշանակ է, այսինքն տեխնիկական առումով օրինակ կարող է լարերը ոչ ճիշտ միացված լինեն անվտանգության կանոններն ապահոված չլինեն, դրանից առաջանա»,– ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ ելնելով տարածքի առանձնահատկությունից են կանչը բարձրացրել. «Սա երկրորդ կանչով էլ կկարողանայինք ապահովել, բայց քանր որ հրդեհը կարող էր ավելի զարգանալ, դրա համար մենք կանչը բարձրացրեցինք, երրորդ կանչ հայտարարեցինք, որպեսզի ուժերը լրիվ բավարար լինեն, կարողանանք անվտանգությունն ապահովել»։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աբովյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը։ Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս չորս մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ