News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պենտագոնը հերքել է հարավկորեական լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ն քննարկում է Հարավային Կորեայում իր զորքերի թվաքանակի զգալի կրճատման հարցը, եթե Սեուլը չընդլայնի իր մասնակցությունը ծախսերը ծածկելուն, փոխանցում է Reuters-ը:

««Չոսոն իլբո» պարբերականի տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ներկայումս քննարկում է Կորեական թերակղզուց որեւէ քանակությամբ զորքի դուրսբերումը, ճշմարտության ոչ մի հատիկ չեն պարունակում»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Մարկ Էսփերին, որը հինգշաբթի ավելի վաղ ասել էր, որ նման ծրագրերի մասին իրեն հայտնի չէ:

«Նախարար Էսփերն անցյալ շաբաթ եղել է Հարավային Կորեայում, որտեղ քանիցս ընդգծել է մեր հաստատակամ հավատարմությունը Հարավային Կորեային եւ նրա ժողովրդին... Մենք պահանջում ենք, որ «Չոսոն իլբոն» անհապաղ հետ կանչի իր տեղեկությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ