News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բժիշկ Ֆրից ֆոն Վայցզեկերի սպանության մեջ մեղադրվողը հանցագործությունը կատարել է «սպանվածի ընտանիքի հանդեպ հակակրանքից, որն, ամենայն հավանականությամբ, առաջ է եկել հոգեկան հիվանդությունից»։ Այս մասին տեղեկացրել է Բեռլինի դատախազության մամուլի ծառայությունը։

Ծառայությունը նաեւ բացահայտել է կասկածվողի անձի մասին մանրամասներ. նա Գերմանիայի 57-ամյա քաղաքացի է, նախկինում՝ չդատված, ապրում է երկրի արեւմտյան Ռեյնլանդ-Փֆալց երկրամասում։ Մեղադրվողը եկել է Բեռլին, քանի որ իմացել է, որ Ֆրից ֆոն Վայցզեկերը հրապարակային զեկուցում է կարդալու, որի ժամանակ էլ կատարվել է սպանությունը։ Չորեքշաբթի մեղադրյալը զննվել է հոգեբուժական կլինիկայում, որտեղ էլ կպահվի առնվազն մինչեւ արդյունքների հրապարակումը, տեղեկացնում է DW-ն։ https://www.dw.com/

Der Tagesspiegel պարբերականի տեղեկատվությամբ՝ ամբաստանյալը իր «հակակրանքը» հիմնավորել է սպանված բժշկի հոր՝ Արեւմտյան Բեռլինի նախկին քաղաքապետ (1981-1984) եւ Գերմանիայի նախագահ (1984-1991) Ռիխարդ ֆոն Վայցզեկերի կապերով Boehringer Ingelheim քիմիական կոնցեռնի հետ, որը գլխավորել է վաթսունական թվականներին։ Կարծիք կա, որ կոնցեռնի արտադրած քիմիկատներն ամերիկյան բանակի կողմից օգտագործվել են Վիետնամի պատերազմում։

Բեռլինի մասնավոր կլինիկայի (որը գտնվում է Շառլոթենբուրգյան պալատի մոտ) ներքին բժշկության բաժանմունքի ղեկավար, բժիշկ Ֆրից ֆոն Վայցզեկերը սպանվել է երեքշաբթի, նոյեմբերի 19-ին, զեկուցումը կարդալու ժամանակ, որը նվիրված էր լյարդի հիվանդություններին։ Նա զեկուցումը կարդում էր իր կլինիկայում, 20 ունկնդիրների համար, երբ նրա վրա հարձակվեց մեկը եւ դանակի մահացու հարված հասցրեց։ Ունկնդիրների մեջ գտնվող քաղաքացիական հագուստով ոստիկանը փորձեց խանգարել հարձակվողին, բայց ինքն էլ ծանր վիրավորվեց։ Զոհվածը 59 տարեկան էր։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ