News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չի ընդունել հրավերը՝ մասնակցելու Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթաժողովին, որը տեղի է ունենալու Հարավային Կորեայում։ Փհենյանը հայտարարել է, որ դա «անիմաստ» կլինի  Սեուլի հետ լարված կապերի պատճառով, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը։

Նոյեմբերի 5-ին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե-ինը նամակ-հրավեր էր ուղարկել Կիմ Չեն Ընին՝ առաջարկելով իր ներկայացուցչին ուղարկել գագաթաժողովին, եթե ինքը չի կարող մասնակցել։

Շնորհակալություն հայտնելով Սեուլին հրավերի համար՝ Հյուսիսային Կորեան նշել է, որ «չի կարողացել գտնել պատճառ», որպեսզի Կիմ Չեն Ընը մասնակցի գագաթաժողովին։ Փհենյանը Սեուլին մեղադրել է պայմանավորվածությունները չկատարելու մեջ, որոնք ձեռք էին բերվել երկու Կորեաների առաջնորդների մակարդակով հանդիպումների ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ