News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինձ չի անհանգստացնում այդ հարցը։ NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Ռուբեն Սահակյանը այսպես մեկնաբանեց Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալի որոշմամբ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու փաստը։

«Ինձ չի անհանգստացնում, չի հետաքրքրում այդ հարցը։ Գտնում եմ, որ ես չպետք է այդ բառերն օգտագործեի, բայց միևնույն ժամանակ չեմ զղջում։ Ճիշտն ասած, չեմ ցանկանում մեկնաբանել հարուցման փաստը, հիմքերը»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Ռուբեն Սահակյանի մասով, Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալը որոշել է Ռուբեն Սահակյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Կանոնագրքի 2.2.2 ենթակետի խախտման  հատկանիշներով․ «Ըստ ԶԼՄ հրապարակումների Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի մասին, արտաբերել է հետևյալ միտքը․ «Նա չի տիրապետում իր մասնագիտությանը: Նախորդ նիստում չհասկացավ, թե ինչի մասին եմ խոսում և ասաց՝ «կարճ կապեք»… եթե չես հասկանում, ինչո՞ւ կարճ կապեմ, գնա ձեր տուն, կատուներին դատապարտի: Քո կատուների գործը լսի, ոչ թե մարդկանց ... դե, նա շատ կատուներ է պահում»։

Տպել
Ամենաշատ