News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների հրահրողները ձերբակալված են երկրի չորս նահանգներում։ Այս մասին ասել է ԻՀՊԿ ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ռամեզան Շարիֆը, տեղեկացնում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ անկարգությունների կազմակերպիչներն Իրանի չորս նահանգներում, ներառյալ Ալբորզը, Ֆարսը, Թեհրանը եւ Խուզեստանը, ձերբակալված են։ Նա նշել է, որ այդ ձերբակալությունները մեծ ավանդ են ներդրել անկարգությունների թուլացման գործում՝ ավելացնելով, որ այդ անձինք կապված են անվտանգության օտարերկրյա ծառայությունների հետ։

Նա նշել է, որ «թշնամիներն օգտագործել են ավազակների, որպեսզի անկարգություններ ստեղծեն Իրանի դեմ պատժամիջոցների տապալումից հետո»։ «Երկրում 750 քաղաքներից մենք անկարգություններ ունեցել ենք մոտ 100 քաղաքում, եւ դրանք բոլորը դադարել են 72 ժամվա ընթացքում»,- ավելացրել է նա։

Բենզինի գնի բարձրացումից հետո անցած հինգշաբթի իրանական մի շարք քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, որոնք որոշ դեպքերում վերաճեցին անկարգությունների եւ բախումների անվտանգության ուժերի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ