News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական դատարանը մերժել է հարավարեւմտյան Սուստոն կոմունայի բնակչի հայցը, որը բողոքել էր իր հարեւանուհուն պատկանող բադերի եւ սագերի առաջացրած աղմուկից, հայտնում է Nat-geo-ն։

Դոմինիկ Դաուտը մոտ 60 տնային թռչուն է պահում։ Մեկ տարի առաջ մեծ քաղաքից այդ բնակավայր է տեղափոխվել մի տղամարդ, որի անունը չի նշվում։ Չնայած նրան, որ նրա տունը Դաուտի հողամասից 50 մետր հեռու է, տղամարդը դիմել է դատարան՝ հայտնելով, որ թռչունների առաջացրած աղմուկը գորազանցում է թույլատրելի սահմանը եւ խանգարում է իրեն զբոսնել այգում ու քնել բաց պատուհանով։

Դատարանը քննել է բողոքը եւ արդարացրել միսս Դաուտի բադերին։ «Ես շատ երջանիկ եմ, քանի որ բոլորովին չէի ուզում սպանել իմ բադերին»,- ասել է Դոմինիկ Դաուտը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ