News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ժնևում՝ ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում (ՄԱԿԱԶՀ) տեղի ունեցած Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցի պաշտոնական շնորհանդեսին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Հովնանյանը և Ավագ Ավանեսյանը։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

Զեկույցը կազմվել է ՀՀ գործող օրենսդրության և Հայաստանի մասնավոր կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ կայացած մի շարք քննարկումների հիման վրա, որի մշակման աշխատանքներին ՄԱԿԱԶՀ փորձագետները ներգրավվել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Փաստաթղթում նախանշված են առաջիկայում Հայաստանի ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները՝ հաշվի առնելով նաև արդեն իսկ սկսված և նախատեսվող բարեփոխումները։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը՝ նշելով որ Հայաստանը գնում է դեպի տնտեսական հեղափոխություն՝ հիմնվելով բարձր տեխնոլոգիաների և նորարարական գործունեության զարգացման վրա, և այժմ էլ իրականացվում են բիզնես միջավայրի արդիականացմանն ուղղված քայլերը։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ավելացրել է, որ այժմ Հայաստանում ներդրումների իրականացման համար ճիշտ ժամանակն է։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ շնորհանդես, որի ընթացքում անդրադարձ է կատարվել զեկույցում տեղ գտած մի շարք առաջարկություններին և ՀՀ կառավարության կողմից բարեփոխումների՝ նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին, մասնավորապես՝ կայուն զարգացում, ներդրումների խթանում, հարկային քաղաքականություն և արդարադատության բնագավառում փոփոխություններ:

Զեկույցի քննարկումներին մասնակցել են ՄԱԿ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, դիվանագետներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Միջոցառումն ամփոփել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը` նշելով, որ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրությունը» նախատեսում է մի նախագիծ այն մասին, թե ինչպես կարելի է առաջ շարժվել կայուն ճանապարհով։

Հայաստանի վերաբերյալ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի քննարկման ընթացքում ընդգծվել են երկրի զարգացման ներուժ ունեցող մի շարք ոլորտներ, ներառյալ բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գինեգործությունը, գյուղատնտեսությունն ու դեղագործությունը: Ուսումնասիրվել է նաև հավանական ներուժ ունեցող մի շարք ոլորտների զարգացման հեռանկարը: Դրանք ներառում են բիզնեսի աութսորսինգը, տարածաշրջանային լոգիստիկան, սննդի անվտանգությունը, օդանավերի վերանորոգումը և սպասարկումը, տարածաշրջանային ֆինանսական ծառայությունները և բարձրագույն կրթությունը:

Միջոցառման ընթացքում մասնագիտական քննարկումների և զեկույցում տեղ գտած առաջարկությունների հիման վրա նախատեսվում է մշակել ներդրումային քաղաքականության բարելավման ճանապարհային քարտեզ, որում տեղ գտած գործողությունների կատարումը կնպաստի ՀՀ ներդրումային միջավայրի կատարելագործմանը և ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն...
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Ամենաշատ