News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեւանի Շենգավիթ համայնքում նոր եկեղեցի կգործի: Եկեղեցու ոչ պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր՝  նոյեմբերի 21-ին: Սրբոց Առաքելոց անունը կրող եկեղեցում անդրանիկ պատարագը կմատուցվի եւ սուրբ սեղանը կօծվի նոյեմբերի 30-ին:

«Սա թվով երրկրորդ նույն անունով եկեղեցին է, մյուսը Սեւանի Սրբոց Առաքելոց վանքն է: Մեր հույսն է, որ ամեն համայնք իր եկեղեցին ունենա»,- NEWS.am-ին հայտնեց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը:

Եկեղեցին կառուցվել է 3 ամսում, գործարար Աղվան Ավագյանի բարերարությամբ:

Տպել
Ամենաշատ