News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։

Երկրի ղեկավարը, ողջունելով երիտասարդ դիվանագետներին, կարեւորել է նրանց այցելությունն Արցախ եւ գոհունակությամբ նշել, որ նման հետաքրքիր ու պահանջված հանդիպումները կրում են պարբերական բնույթ:

Հանդիպմանն արծարծվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ