News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Վերնատուն» լինի, թե մեկ այլ կառույց, ցավոք սրտի դա ընդդիմության կերպար չէ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես գտնում եմ, որ Հայաստանում պետք է լինի շատ ուժեղ ընդդիմություն, բայց ցավոք սրտի ես չեմ կարող գտնել այդ ընդդիմադիր գործիչներին անցյալում։ Այդ մարդիկ ունեցել են հնարավորություն անել այն, ինչի մասին հիմա խոսում են և չեն արել։

Այսօր ընդդիմությունն այն մարդիկ են, որոնք ՀՀ քաղաքացուն ճանաչում են, ՀՀ ցավերով ապրում են և  գիտեն, թե ինչ է ընդհանրապես ՀՀ քաղաքացի։ Իսկ Վերնատուն լինի, թե մեկ այլ կառույց, ցավոք սրտի դա ընդդիմության կերպար չէ և մեր քաղաքացիներն էլ են այդպես գնահատում»,-նշեց նա։

Հարցին՝ իր կարծիքով՝ ո՞վ է կանգնած «Վերնատան» ետևում, նա պատասխանեց․ «Չգիտեմ, իմ համար զարմանալի է, որ պարոն Մանուկյանն ասում էր՝ ճշտեք բանկից, թե ով է փող փոխանցում։ Իսկ ով է կանգնած՝ կարծում եմ մենք բոլորս էլ ենթադրում ենք, այն մարդիկ են, որոնք կարծում են, որ մեզ հետ կարող են սակարկությունների մեջ մտնել և ինդուլգենցիաներ ստանալ։ Ասել եմ և նորից եմ ասում՝ ինդուլգենցիաներ որևիցե մեկը չի ստանալու, անիմաստ տեղը թողը փող չծախսեն»։

Դիտարկմանը, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասում էր «Վերնատունը» թարմություն կմտնի քաղաքական դաշտում, Ալեն Սիմոնյանը ասաց․ «Ես կարծում եմ, որ դա ժպիտով ասված արտահայտություն էր»։

Տպել
Ամենաշատ