News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի եւ դասախոսների վերջին հանդիպումից հետո կարծիքները շատ կտրուկ փոխվել են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես հրաժարականի կարիք եւ որեւիցե պատճառ չեմ տեսնում։ Տեսնում եմ քաղաքական դրդապատճառներ։ Վերջին հանդիպումից հետո ԿԳՄՍ նախարարի եւ դասախոսների միջեւ, կարծում եմ, որ կարծիքները շատ կտրուկ փոխվել են»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ դասախոսները նշել են՝ բովանդակային քննարկում տեղի չունեցավ, անգամ սպառնալիք հնչեց նախարարի կողմից, Ալեն Սիմոնյանն ասաց. «Երբ նպատակն այլ է, ինչ քննարկում էլ լինի, ապա վերջում լինելու է նման գնահատական։ Այդ քննարկման ամենակարեւոր բաղադրիչ մասն այն էր, որ հանրությունը տեսավ եւ լսեց իրականությունը»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մեկ շաբաթից ավելի է, ինչ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծից եւ շարունակում են նախորդ շաբաթ սկսած դասադուլը։ ՀՅԴ երիտասարդները նստացույց են կազմակերպել նախարարության շենքի դիմաց:

Հիշեցնենք, որ ԵՊՀ 58 դասախոս մեկ օրով խորհրդանշական գործադուլ էր հայտարարել նախօրեին՝ այդպիսով աջակցություն հայտնելով նոյեմբերի 6-ից դասադուլի մեջ գտնվող՝ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողներին: Նրանք բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծից, որով նախատեսվում է, որ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինելու բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ