News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դատարան դիմելը իմ կարծիքով շարունակում է մնալ ոչ խելամիտ քայլ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

«Այսօր ստացել եմ իմ դեմ ներկայացված հայցը, որով պահանջվում է հերքում «Ազատություն» ռադիոկայանի իմ հայտնի հարցազրույցի միայն մեկ արտահայտության համար, այն դեպքում երբ Հ1-ին տրված պատասխան հարցազրույցում խոսք էր գնում իմ արտահայտած թվով չորս «իրականությանը չհամապատասխանող» մտքերի մասին։ Մնացածը ճիշտ էր փաստորեն... ու երեւի ես դիմեմ դատարան:)

Այստեղից կարելի է ենթադրել, որ դատարան դիմելը, որն իմ կարծիքով շարունակում է մնալ ոչ խելամիտ քայլ, ավելի շատ պծիչկա դնելու նպատակ ունի ու երեւի մի քիչ էլ մամուլով ինքնավստահություն ձեռք բերելու նպատակ։

Դե ինչ, կաշխատեմ ապահովել դիտարժանությունը...»,-նշել է նա։

Տպել
Ամենաշատ