News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գարեգին Նժդեհի օրակարգ հայ-ռուսական հարաբերություններում չկա, դա օրակարգ մտցնում է արդրբեջանական կողմը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Խնդրում եմ ձեզ, որպես իմ հայրենակիցներ, նման հարցերն այլեւս չդնել շրջանառության մեջ, որովհետեւ ես զրուցել եմ ռուս գործընկերների հետ, նման օրակարգ չի եղել։ Դա եղել է ռուս գործչի անհատական կարծիքը»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Անդրադառնալով Միլանում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը՝ չարիք է երկրի համար 1996 թվականից ի վեր, և պատասխանելով հարցին՝ արդյոք ինքը համաձայն է այդ գնահատականին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրության հետ կապված՝ Ալեն Սիմոնյանը ասաց. «Այդ հայտարարությունը հետապնդել է այն նույն նպատակը, որը միշտ, անկեղծության եւ ազնիվ լինել ՀՀ քաղաքացիների հետ։ Ես չեմ ասում, որ որեւէ մի քաղաքական գործիչ չարիք է եղել ընտրությունների հետ կապված։ 1996 թվականի ընտրությունները չէին արտացոլում այն իրողությունը, որը կար։ Եվ դրան հետեւեց հրաժարականը, որը նաեւ այդ 1996 թվականի ընտրությունների պատճառ էր հանդիսանում»։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ քաղաքական պայքարի էր դուրս եկել , Ալեն Սիմոնյանն ասաց. «Բոլորս բոլորի հետ քաղաքական պայքարի ենք դուրս եկել եւ չեմ կարծում, որ դրա հետ կապված պետք է ավելորդ մեկնաբանություն տալ։ Ես եղել եմ «Ժառանգություն» կուսակցությունից եւ սատարել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ