News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի այցը Ռուսաստան անվանել է երկու երկրների միջեւ համագործակցության եւ բարեկամության ուղիղ հաստատում, ուշադրություն է դարձրել ծրագրի հագեցածության վրա, որը բանակցություններ է ենթադրում նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ալիեւայի հետ հանդիպման սկզբում ՌԴ կառավարության ղեկավարը ողջունել է հյուրերին, նշել Ռուսաստանում պատվիրակության ընդլայնված ծրագրի մասին։ «Այն լիարժեք է, հագեցած՝ դա նաեւ մեր ձեզ հետ բանակցություններն են եւ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, որը վաղը կկայանա, միջտարածաշրջանային համաժողովը, ընդ որում՝ իսկական, մասշտաբային, մասնակցում է ռուսական շրջանների զգալի մասը, Ադրբեջանի  տաղավարի բացումը ԺՏՁՑ-ում նույնպես շատ լավ իրադարձություն է։

Այս ամենը լիարժեք կերպով արտացոլում է մեր երկրների միջեւ բարիդրացիականության գործընկերության, բարեկամության մակարդակը։ Եւ ձեր այցը դրա ուղիղ վկայությունն է»,- ասել է Մեդվեդեւը։

Նա առաջարկել է բանակցությունների ընթացքում քննարկել տնտեսության մեջ եւ այլ ոլորտներում երկկողմ փոխգործության հրատապ խնդիրները։

Հանդիպման շրջանակներում ՌԴ վարչապետը հիշատակել է նաեւ իր այցերը հանրապետություն։ «Իհարկե, հիշում եմ իմ այցն Ադրբեջան, վերջին անգամ դա եղել է 2016թ․ ապրիլին, թեեւ մենք դրանից հետո մի քանի անգամ շփվելու հնարավորություն ենք ունեցել»,- նշել է նա։

Մեդվեդեւը նաեւ խնդրել է ողջույններ փոխանցել նախագահ Իլհամ Ալիեւին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ