News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարներին այցելել էր ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ. գ. դ, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը։

Նա ցուցարարների հետ խոսեց նրանց եւ իրեն մտահոգող հարցերի մասին։

«Շատ տհաճ տպավորություն ստացա վարչապետի խոսքից, որ ՀՀ-ում գիտական գործունեությամբ զբաղվելը նշանակում է, որ մարդիկ գնում են ինստիտուտ, սուրճ խմում, հետ են գալիս տուն։ Գոնե ամեն տարի ե՛ւ Գիտությունների ակադեմիան, ե՛ւ բուհերը հաշվետվություններ են ներկայացնում, հարյուրավոր հատորներ հրատարակվում են, ընդ որում ունենք գիտնականներ, որոնց միջազգային հանդեսներն իրենք են խնդրում, որ հոդվածներ ուղարկեն, հաստատ սուրճ խմելով չեն այդ արդյունքին հասել»,- նշեց Մովսիսյանը։

Նա անդրադարձավ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծում երկաստիճան համակարգը մեկ աստիճանով փոխարինելու առաջարկին, որով թեկնածուականը հավասարեցվում է դոկտորականին․ «Ե՛վ նախորդ իշխանության մեջ կային, ե՛ւ այս իշխանության մեջ կան ձրիակեր թեկնածուներ։ Ի՞նչ է նշանակում թեկնածուականից հետո ԿԳՄՍ նախարարը ոչ մի հոդված չի գրել։ Այստեղ բարոյական խնդիր կա, ոնց ես գիտության նախարար դառնում՝ աշխատելով ԵՊՀ-ում գիտաուսումնական հաստատությունում  զրո պորդուկցիա տալով, հետո գիտական քաղաքականությունն է այսօր որոշում»։

Մովսիսյանի խոսքով՝ իր ուսանողներին վիրավորել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Գարեգին Նժդեհը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին․ «Ուսանողները մոտենում, հարցնում էին Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին մասնակցե՞լ է, որովհետեւ բոլորը գիտեին, որ Ղարաքիլիսային է մասնակցել, ուսանողները վիրավորվել էին»։

Տպել
Ամենաշատ