News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Tesla ընկերությունը, որը մասնագիտացած է էլեկտրական ավտոմեքենաների ուղղությամբ, ուրբաթ լույս գիշերը ներկայացրել է իր նոր Cybertruck փիքափը՝ 1,5 տոննա բեռնատարողությամբ եւ 40 հազար դոլար արժեքով: Միջոցառման հեռարձակումը կատարվել է արտադրողի կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այն նման չէ ուրիշ ոչ մի մեքենայի»,- հայտարարել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը՝ ներկայացնելով ֆուտուրիստական դիզայնով անկյունաձեւ մեքենան:

Նրա խոսքով՝ նոր փիքափը գործառնական առանձնահատկություններով նման կլինի հանրահայտ բենզինային մոդել Ford F-150-ին: Մասկը հստակեցնում է, որ իր Cybertrack-ը նման է «ապագայից հետեւակի զրահապատ մեքենայի», եւ ընդհանրապես՝ դիզայնը կատարված է ըստ «Շեղբի վրայով վազողը» գիտաֆանտաստիկ ֆիլմի նմուշի, որի գործողությունները տեղի են ունենում 2019 թվականի նոյեմբերին:

Մասկի խոսքով՝ նոր բեռնատարը տառացիորեն անխոցելի է՝ դռների համար օգտագործվում է նույն համաձուլվածքը, ինչ SpaceX տիեզերական հրթիռների կառուցման ժամանակ: Մեքենայի հարվածակայուն ապակին կոտրել են ցուցադրության ժամանակ ուղղակի բեմում, սակայն Մասկը նկատել է, որ պողպատե գնդիկը, որի օգնությամբ դա արվել է, մի կողմ է թռչել եւ սրահի մեջ չի ընկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ