News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում տեղական King High School դպրոցի շենքի տակ զանգվածային թաղման վայր է հայտնաբերվել, հայտնում է Tampa Bay Times-ը:

Երկրատեղորոշիչի միջոցով մեկից մինչեւ մեկուկես մետր խորությամբ հայտնաբերել են 145 գերեզման: Նախնական տեղեկություններով՝ սա Ռիջվուդի գերեզմանոցի մի մասն է,- XX դարակեսի թաղումներ են,- որտեղ հուղարկավորել են գերազանցապես աֆրոամերիկացիներին եւ չքավորներին:

1942 թվականին բացված Ռիջվուդ գերեզմանատեղիում ընդհանուր առմամբ հուղարկավորվել է մոտ 250 մարդ: 1957 թվականին քաղաքը գերեզմանոցով հողամասը վաճառել է մասնավոր ընկերության, իսկ 1960 թվականին այդ վայրում դպրոց է կառուցվել:

Հողամասը, որտեղ հայտնաբերվել են շիրիմները, բաց տարածք է՝ մեկ ոչ մեծ շենքով, որն օգտագործվում է դպրոցի գյուղատնտեսական ծրագրերի համար:

CNN-ն հայտնում է, որ գերեզմանոցի որոնումները սկսվել են մոտ մեկ ամիս առաջ, երբ դպրոցական խորհուրդը տեղեկություն էր ստացել իր տարածքում հնարավոր հին գերեզմանատեղիի մասին:

Ենթադրյալ գերեզմանատեղին ցանկապատել են, հաջորդ ամսվա ընթացքում Հիլսբորո շրջանի դատաբժշկական փորձագետը եւ նահանգի հնագետները ուսումնասիրելու են շիրիմները: Այնուհետեւ իշխանությունները որոշում կընդունեն հողամասի հետագա ճակատագրի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները
Մարտի 26-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում...
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Էն ժամանակ, որ  նստած էի բանտում, Փաշինյանը, որպես ԱԺ պատգամավոր, գալիս-գնում էր իմ մոտ, հետո...
Հրդեհը բռնկվել է վագոն-տնակում. Այն ամբողջությամբ այրվել է
Մարտի 28-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության…
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Ամենաշատ